Գլխավոր Ավելին

Միֆ, թե իրականություն․ ռադիոլոգ Լիլիթ Գանջալյանը՝ ԿՏ հետազոտության մասին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգ Լիլիթ Գանջալյանն անդրադարձել է համակարգչային շերտագրության (ԿՏ) վերաբերյալ հասարակության շրջանում տարածված պնդումներին՝ պարզաբանելով, թե որոնք են միֆ, որոնք՝ իրականություն։

Տեսանյութում կպարզաբանվի՝ հետևյալ պնդումներից որոնք են միֆ, որոնք՝ իրականություն․

  1.  Համակարգչային շերտագրության ժամանակ կիրառվում են ռենտգենյան ճառագայթներ։
  2.  ՄՌՏ հետազոտությունը միշտ ավելի լավ է ցույց տալիս, քան ԿՏ-ն։
  3.  ԿՏ հետազոտության ժամանակ ճառագայթման չափաբաժինը այնքան մեծ է, որ կարող է քաղցկեղ առաջացնել։
  4.  Հղի կանայք պետք է խուսափեն ԿՏ հետազոտությունից։
  5.  ԿՏ հետազոտությունը չի կարելի կրկնել վեց ամսից շուտ։
  6.  Եթե օրգանիզմում կա մետաղական իմպլանտ կամ ատամնապսակ, ԿՏ հետազոտություն կատարելն անհնար է։
  7.  ԿՏ հետազոտության ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութը վնասում է երիկամները։
  8.  ԿՏ հետազոտություն կարող է նշանակել միայն բժիշկը։                               

Մանրամասները՝ տեսանյութում։ 

×
facebook sharing button facebook